ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։
«Չիփ Լեյթինենը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին։
Չիփ Լեյթինենի և Գրեգորի Փայփսի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ՌԴ ԳՇ պետերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
- Փաշինյանն արդեն գոհ է իր ԳՇ պետից
- «Հրապարակ». Ո՞վ է գեներալ Ասրյանը, որը դարձավ ԶՈւ ԳՇ պետ
- ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին