
«Հրապարակ». Պետությունը հոգում է միայն խեղված և զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք և ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամ։ Անձի մասին ստույգ տեղեկատվություն չունենալու դեպքում` 1 մլն դրամ: Բյուջեից կպահանջվի մոտ 55 միլիոն դրամ։
Փաստորեն, պետությունը հոգում է միայն խեղված և զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ, իսկ եկամտի աղբյուրը կորցրած «Սուրմալուի» առևտրականներին որևէ փոխհատուցում նախատեսված չէ։ Նշենք, որ դեպքից կես ամիս անց կան ձերբակալվածներ` 3-ը պահեստը շահագործող անձինք են: Սակայն որևէ պետական պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, կամ հրաժարական չի տվել, իսկ փոխտնօրենին ձերբակալեցին, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին