
Մեկ ամիս ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Աշակերտներին, ուսանողներին և կրթության բնագավառի ներկայացուցիչներին, ծնողներին ուղղված խոսքում նա նշել է.
«Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Նպատակը մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։
Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին