ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն իր առաքելությունն է համարել Զապարոժիեի ատոմակայանում միջուկային վթարի կանխումը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ իր առաքելությունն է կանխել միջուկային վթարը և պահպանել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Agence France-Presse-ին։
Հաղորդվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի 14 հոգանոց թիմը Զապորոժիե քաղաք է ժամանել Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը երկուշաբթի օրը մեկնել է Վիեննայից և երեքշաբթի ժամանել Կիև, որտեղ նրա պատվիրակությունը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Չորեքշաբթի առավոտյան ՄԱԳԱՏԷ-ի խումբը Կիևից մեկնել է Զապարոժիեի ատոմակայան։
Առաքելությունը կգնահատի կայանին հասցված ֆիզիկական վնասը, կորոշի օբյեկտի անվտանգության համակարգերի աշխատունակությունը։ Մասնագետները պետք է գնահատեն նաև կայանի անձնակազմի աշխատանքային պայմանները և հրատապ միջոցներ ձեռնարկեն ԱԷԿ-ի անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ:
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- «Էներգոատոմը» հայտարարել է, Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատվել է էլեկտրացանցից
- Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը
- Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են ԱԷԿ-ի պաշտպանության համակարգի ուժեղացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան