Իրավունք 17:21 31/08/2022 Հայաստան

Միքայել Արզումանյանի փաստաբանը 20 խախտումների մասին է ահազանգում

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է   Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը․

«1․ Գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն Միքայել Արզումանյանին չի հանձնվել։
2․ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ։
Եթե ծանուցագիր չի հանձնվել, ինչպես պետք է իմանար, որ քննիչը կանչում է։ Իհարկե դա նման գործերով ոչ ոքի չի հետաքրքրում։
3․ 5 օր որոշումը չի կատարվել և միայն 30․08․2022թ․-ին որոշել են «մասկի շոու»-ի միջոցով՝ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցնել և հարկադրաբար քննիչի մոտ ներկայացնել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ։
4․ Ժամը 11։45-ին վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։
5․ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։
6․ Ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։
7․ Ժամը 23։40-ի սահմաններում Միքայել Արզումանյանը տեղափոխվել է դատարան և պահվել դատարանի խցում։
8․Կալանավորման միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում։ Քանի որ ժամը 11։45-ին արդեն իսկ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ուստի Միքայել Արզումանյանն այդ ժամից սկսած արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ, սակայն ապօրինի պահվել է անազատության մեջ։
9․ Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, ընդգծեցի նյութերին լիարժեք ծանոթանալու, դրանք Միքայել Արզումանյանի հետ քննարկելու և պաշտպանությունը նախապատրաստելու կարոևորության մասին և խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։
10․ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի։
11․ Տեղում հայտարարեցի, որ այդ ժամանակն ակնհայտորեն բավարար չէ և որ դատարանը խախտում է Միքայել Արզումանյանի պաշտպանության իրավունքը, որ նա նույնիsկ չի հասցնի այդ մեկ ժամում ուղղակի կարդալ հենց այդ պահին տրամադրված 50 թերթից կազմված կալանավորման միջնոդրությունը։
12․ Պնդեցի, որ համոզված եմ, որ նույնիսկ դատավորը ինքն այս ընթացքում չի կարողացել կարդալ այդ ծավալուն նյութերը, ուր մնաց խորությամբ հասկանա և օբյեկտիվ  քննություն կատարի։
13․ Դատավոն անդրդվելի էր և որոշեց ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրել։
14․ Տեղում պահանջեցի, որ անհապաղ ազատ արձակվի ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանը, ինչին դատավորը չարձագանքեց և հեռացավ դահլիճից։
15․ Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում, որը սկսվեց մոտ 13։05-ի սամաններում։ Նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնակցել կալանավորման միջնորդության քննությանը։
16․ Դատարանին հարցրեցի, թե արդյոք սա այն ապացույցը չէ, որ դատավորը նույնպես չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, դրա համար էլ նախապես չէր պարզել, որ Միքայել Արզումանյանն ապօրինի է պահվում անազատության մեջ, ինչպես նաև, թե ով է պատասխանատվություն կրելու նրան ապօրինի անազատության մեջ պահելու համար, որին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրեն հարցեր տալու իրավունք չունեմ։
Կարծում եմ, որ դատավորն ուղղակի համարձակություն չուներ առանց իրեն ցուցում տվողների կամքը հարցնելու ազատ արձակել ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանին։
17․  Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտում է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմին նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։
18․ Այս ամենի մասին հայտնեցի նաև դատավորին և նշեցի, որ այդ կապակցությամբ ես իմ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել եմ, որ դա պետք է հիմք ընդունի, որին ի պատասխան դատավորը հանկարծ սկսեց կարևորել պաշտպանության իրավունքը և հայտնեց, որ գործի նյութերին պաշտպանության կողմի ծանոթանալը կարևորագույն արժեք է և դրա համար էլ ինքը պատրաստ է լրացուցիչ ժամանակ տալ։
19․ Դատավորին հարցրեցի, թե որն է նրա նման փոփոխական վարքագծի պատճառը, որ քիչ առաջ այդ նույն իրավունքի կարոևորության մասին իմ մեկնաբանություններն ուղղակի անտեսեց, իսկ արդեն ընդմիջումից հետո ինքն է խնդրում, որ լրացուցիչ ժամանակ տրամադրի։ Հարցրեցի, թե արդյոք զանգերի միջոցով է պարզել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա, որին դատավորը կրկին չպատասխանեց։
20․ Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։

Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերացնել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։

Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}