ՔԿ-ի հայտարարությունից ուղղակի բխեցվում է, որ Շուշիի պաշտպանողական օպերացիան հանրությանը հասանելի են. Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Միքայել Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդման մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել.
Քննչական կոմիտեի հայտարարությունից ուղղակի բխեցվում է, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը էպիզոդը հանրությանն այլևս հասանելի են: Դրա հասանելիության, այլևս պետական գաղտնիք չլինելն ապահովել է քննչական կոմիտեն:
Ի դեպ նման տեղեկություններ դեռևս որևէ պետական մարմին չէր հրապարակել: Հետաքրքիր է բոլոր այն ներկա կամ նախկին զինվորականները կամ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների վերաբերյալ տեղեկություն ունեցողները որոնք մինչ օրս չեն խոսում, չեն պատմում, չեն հերքում կամ հաստատում` ինչ արդարացում են գտնելու:
Հրապարակված ՔԿ հայտարարությունից, ձևակերպումներից կարելի է փաստել, որ կամ Արզումանյանի նկատմամբ պարզապես ապօրինի հետապնդում է, թիրախավորելու, «մեղավոր նշանակելու» նպատակով, կամ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնց մեծ մասը մինչ օրս պաշտոնավարում է պետք է քրեական հետապնդում սկսվի: Միաժամանակ ասել եմ ու էլի կասեմ չեմ կարողանում հասկանալ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալու է, թե ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Արզումանյանի փաստաբանը 20 խախտումների մասին է ահազանգում
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանը նախաքննական մարմնում միայն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում
- 168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է