Տնտեսություն 18:48 31/08/2022 Հայաստան

ՀՀ Քաղաքաշինության տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե որ ընկերությունների վարորդներն են փոխադրումներն իրականացնում գերբեռնված

«Փաստինֆո»-ն գրում է.

«ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե հանքանյութ տեղափոխող որ ընկերությունների վարորդներն են փոխադրումներն իրականացնում գերբեռնված։ Ավելին, տեղյակ չեն, թե տուգանվելուց հետո նույն վարորդը արդյոք շարունակում է ծանրաբեռնված փոխադրումներ իրականացնել, թե ոչ։

Հիշեցնենք, որ կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունդամենտալ ձևով լուծել։

«Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե Փաշինյանի հանձնարարությունները կատարելու ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։

Ըստ այդմ, տեսչությունից հայտնել են, որ 2022 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող 173 տրանսպորտային միջոց, ինչի հիման վրա կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան քանակով արձանագրություններ։ Նկատենք, որ տեսչական մարմինը չի հստակեցրել, թե քանի ստուգում է իրականացվել, որից 173-ի դեպքում խախտում է արձանագրվել։ Նկատենք, որ մեր նախորդ հարցմանն ի պատասխան նույն գերատեսչությունից հայտնել էին, որ ՀՀ  ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց, որոնցից  68-ի  վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ։ Այսինքն՝ մեկ կիսամյակում ստուգվել էր այնքան մեքանա, որքան Փաշինյանի հանձնարարականից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տուգանվել է։  Թե Փաշինյանի հանձնարարականից հետո ստուգված մեքենաների քանակը ինչու չի տրամադրել տեսչական մարմինը՝ թերեւս հայտնի է միայն իրենց, սակայն փաստն այն է, որ տեղեկատվությունը տրամադրվել է թերի, որի հետեւանքով թաքցվել է նաեւ տվյալն առ այն, թե ստուգված մեքենաների վարորդների կողմից խախտումը քանի տոկոս է կազմում։

Տեսչական մարմինը տեղեկույթ չի տրամադրել նաեւ այն ընկերությունների մասին, որոնց վարորդները իրականացնում են բերբեռնված փոխադրումներ՝ պատճառաբանելով, որ տուգանում են վարորդներին, ոչ թե ընկերություններին։ «Օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար, այսինքն՝ վարչական պատասխանատվության է ենթարկվում մեքենայի վարորդը։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական անձինք ստուգման ենթակա չեն, ուստի, նշված բնագավառում ստուգումներ չեն իրականացվում»,- նշել է տեսչական մարմինը՝ ավելացնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված ոչ թե իրավաբանական անձի (ընկերության), այլ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ում նկատմամբ էլ կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը»։

Մեկ այլ հարցով խնդրել էինք պատասխանել, թե  նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն արդյոք համասեռ բնույթ են կրել։ Կրկին ուղիղ հարցադրում ենք հնչեցրել, ի  վերջո, նկատի ունենալով արարքների նույնասեռությունը (նախորդ հարցմանը պատասխանել էին, որ նման դեպքեր գրանցվել են) քանի դեպքով է գերատեսչության կողմից համապատասխան գրություն ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթներ նախաձեռնելու վերաբերյալ։

Տեսչությունից ի պատասխան հայտնել են, որ  իրավախախտման փաստի արձանագրման յուրաքանչյուր դեպքով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ առանձին արձանագրություն, ուստի, չեն բացառվում դեպքերը, երբ նույն վարորդի նկատմամբ կազմվի մի քանի արձանագրություն։ Ընդ որում,  այս հարցմանն ի պատասխան, ինչպես նշեցինք,  կառույցից զերծ են մնացել նույնասեռության դեպքերի մասին թվային տվյալ ներկայացնելուց, ավելի վաղ նույն կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին առնվազն երկու դեպքի մասին։

ՏՄ-ից նաև վստահեցրել են, որ ՀՀ վարչապետի կողմից Տեսչական մարմնին տրված բոլոր հանձնարարականները պատշաճ իրականացվում են՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Իսկ ինչ վերաբերում է հաղորդումներ ներկայացնելուն, ապա կառույցից նշել են, որ տրանսպորտի ոլորտին առնչվող գործերով իրավապահ մարմիններ հաղորդումներ չեն ներկայացվում, քանի որ արձանագրված իրավախախտումներն առաջացնում են վարչական, ոչ թե քրեական պատասխանատվություն։

Ստացվում է, ընկերություններն իրականացնում են գերբեռնված փոխադրումներ,ստանում շահույթ, սակայն պատասխանատվության ենթարկվում է միայն վարորդը։ Ավելին, տեսչական մարմինն էլ չունի տեղեկատվություն, թե որ ընկերությունների վարորդներն են մտահոգ իրենց գործատուների շահույթն ապահովելու խնդրով, որ պարբերաբար օրենքի խախտմամբ բեռնափոխադրումներ են իրականացնում ու տուգանվում, որպեսզի նրանք իրենց լավ զգան։

«Փաստինֆո»-ն շարունակելու է իր հետազոտությունը՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, այդ թվում պարզելու, թե արդյոք որեւէ իրավասու մարմին՝ տեսչությունը կամ դատախազությունը, որն ունի պետական շահերի պաշտպանությամբ զբաղվելու սահմանադրական լիազորություն, մտադիր է  հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ խախտումներ թույլ տված ընկերություններին ստվերից հանելու համար»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}