Ախալքալաքում գնդակահարել են թափառող շներին
Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում՝ վրացական դպրոցի մոտ, երկու թափառող շների են գնդակահարել։ Այս մասին գրում է Jnews-ը։
Ախալքալաքում թափառող շների խնդիրը դեռ արդիական է մնում: Քաղաքապետարանը չի շտապում լուծել այս հարցը՝ շներին բռնելու և ստերիլիզացնելու տենդերը դեռ չի հայտարարվել։ Բնակչությունը շարունակում է դժգոհել, որ վախի մեջ է ապրում։
Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-23.00-ի սահմաններում, Թամար Թագուհու փողոցի բնակիչները կրակոցներ են լսել, դուրս են եկել փողոց, տեսել են սատկած թափառող շանը, իսկ երկրորդը վիրավորված է եղել։ Առավոտյան արդեն ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը փողոցում չեն եղել։
«Մենք դուրս եկանք փողոց, քանի որ անհանգստացանք կրակոցներից, բայց ոչ անմիջապես: Այնտեղ սատկած շներ էին: Մենք չտեսանք, թե ով էր կրակել, ով է տարել շներին, մենք նույնպես չգիտենք: Մինչև կեսգիշեր շները այնտեղ էին, բայց վաղ առավոտյան շներն արդեն չկային: Չգիտենք՝ երբ են տարել: Կոնկրետ՝ այս շները մեր ընտանիքին չեն անհանգստացրել, մեզ ձեռք չեն տվել, քանի որ մեզ ճանաչում էին, բայց անծանոթների վրա հաչում էին: Եթե պատահական մարդիկ անցնում էին, նրանք անպայման հաչում էին, բոլորը վախենում էին: Նրանք բավականին մեծ էին, և սարսափելի էր գիշերը փողոց դուրս գալը, ճիշտն ասած: Երբ ինչ-որ շուն էր հայտնվում, օրինակ, քաղաքային այգու մոտ, ապա այս շներն այնքան էին հաչում, որ պատահական անցորդը վախենում էր»,- պատմել է Թամար Թագուհու փողոցի բնակիչներից մեկը։
Jnews-ի հետ զրույցում քաղաքի շատ բնակիչներ նշում են, որ շներին խղճում են, չի կարելի նրանց վրա կրակել։ Սակայն նշում են, որ խնդիրն այլ լուծում չի գտնում:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները