Հայաստանը դառնում է խաչմերուկ թուրք-ադրբեջանական տանդեմի համար․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Վեդիում թուրք զբոսաշրջիկների, թե գործակալների (տարբերություն չկա) և տեղի բնակչության միջև միջադեպը, կարելի է ասել, այսպես ասած առաջին ահազանգն էր, ապագա «խաղաղության» դարաշրջանի։
Այսպես, երբ այս ողորմելի, դավաճանական իշխանությունները հանձնեն Արցախը, ապա անկլավները, ապա «Զանգեզուրի միջանցքը» և խաղաղության պայմանագիր կնքեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նախատեսված ծրագրի հաջորդ տրամաբանական քայլը ռուսական ռազմաբազայի հեռացման պահանջն է լինելու։Եվ ի՞նչ եք կարծում, դրանից հետո հանգիստ ապրելու՞ եք։
Կատարվում է «լավ ապրել» երազողների ցանկությունը՝ Հայաստանը դառնում է խաչմերուկ (իրականում՝ проходной двор) թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Եվ պարբերաբար տեղի են ունենում Վեդիում կատարված միջադեպի նման երևույթներ։
Ահա և Թուրքիան իր քաղաքացիներին պաշտպանելու, ինչպես նաև «ահաբեկչության» դեմ պայքարելու քողի տակ, ինչպես Կիպրոս, Սիրիա, Իրաք, զորք է մտցնում և օկուպացնում մնացյալ Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին