Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԱԱ-ի 4-րդ չեմպիոնության համար
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակում է արել Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին։
«Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014 թվականին, այնուհետև, աշխարհի 2015 և 2017 թվականների առաջնության չեմպիոնությունը նվաճելու առաջ՝ ոսկե մեդալ նվաճեց նաև 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում:
Ալեքսանյանը սեպտեմբերի 11-ին կսկսի պայքարը Բելգրադում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում և կփորձի նվաճել ԱԱ-ում իր չորրորդ ոսկե մեդալը, իսկ ընդհանուր առմամբ՝ 6-րդը»,- «Արմսպորտ»-ի փոխանցմամբ, ասվում է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ: