Էդգար Ղազարյան. Քիչ ժամանակ է մնացել, որ մենք արդարություն հաստատենք մեր երկրում
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«2022 թվականի սեպտեմբերի 1-ը տարիներ շարունակ նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր։ 2008 թվականից ի վեր, նկարում ընգծված արարածների պատճառով, նրանց անմիտ դատողությունների և որոշումների հետևանքով, առաջին անգամ առաջին կուրսեցիների չի ընդունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղը, որի առաջին տնօրենն եմ եղել ես` հսկայական ջանքեր ներդնելով դրա կայացման և զարգացման համար։
Նույն այս պարզունակ և ոչ լեգիտիմ մարդկանց քաղաքական որոշումների հետևանքով, այս տարի, առաջին անգամ, ինձ զրկել են նույն համալսարանում դասախոս աշխատելու հնարավորությունից։
Քիչ ժամանակ է մնացել, որ մենք արդարություն հաստատենք մեր երկրում, որի շահառուները կլինեն նաև այս խեղճ միջակությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
- Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան