Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի զոհ է դարձել յոթ մարդ: «Գազետա ռու»-ն փոխանցում է Star թերթի տարածած լուրը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։
«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր է ժամանել Կանգալ շրջանի նահանգապետ Ահմեթ Ֆաթիհ Սունգուրը։ Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը, երբ հարսանեկան ավտոբուսը Բուրսայից Մալաթիա էր ուղևորվում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաիանայի ԱԳՆ
- Թուրքիայի առաջի հայ գավառապետը ստանձնել է իր պարտականությունները
- Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
- Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել է16 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, բուժաշխատողներ, հրշեջներ
- Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները