ԿԳՄՍ-ն կրթությանը և գիտությանը հատկացված սուղ միջոցներից 1 մլրդ 133 մլն դրամը վերադարձրեց կառավարության պահուստային ֆոնդ
«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականին պետական բյուջեով նախատեսված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն-ը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ 2 մլրդ 232 մլն դրամ հատկացվելու է մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների և դրանք գույքով հագեցնելու համար:
Նախարարը թվարկեց այն բոլոր հաստատությունները, որոնց պետք է ուղղվեն բյուջեի միջոցները:
«2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար ՀՀ ծանրամարտի ֆեդերացիային հատկացվելու է շուրւ 600 մլն դրամ գույք ձեռք բերելու համար»,-հայտնեց Դումանյանը և հավելեց, որ վերաբաշխմամբ ևս 70 կազմակերպությու ապահովվելու է 250 մլն դամի գույքով:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց նախարարի չհիշատակած այն դպրոցները որոնցում վերանորոգման աշխատանքներ են արվելու:
Հարակից հրապարակումներ`
- Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ. Նիկոլ Փաշինյան
- Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան