Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանից 230 տոննա ծաղիկ է ուղարկվել Եկատերինբուրգ
Եթե նախկինում սեպտեմբերի 1-ին ծաղիկները հիմնականում Նիդերլանդներից էին տեղափոխում Եկատերինբուրհ, ապա այս տարի՝ Հայաստանից։ Այս մասին հայտնում է ural.aif.ru-ն։
«Երևանից Եկատերինբուրգ ամեն օր ինքնաթիռներ են ժամանում, որոնցից յուրաքանչյուրը բեռնված է մոտ մեկ տոննա թարմ ծաղիկներով։ Տեսականին նախորդ տարիների համեմատ առանձնապես չի փոխվել։ Սեպտեմբերի 1-ին վաճառասեղաններին կհայտնվեն գերբերաներ, ալստրոմերիաներ և այլ ծաղիկներ»,- ասել է Սորոկինի անվան Կոլցովսկայա մաքսատան ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Սենտյակովը։
Ընդհանուր առմամբ, մինչև սեպտեմբերի 1-ը Ուրալի էլեկտրոնային մաքսատանը մաքսազերծվել է ավելի քան 230 տոննա ծաղիկ՝ գրեթե 1,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Ընդ որում, հիմնական հոսքը գնում է ավտոմեքենայով, հաղորդել են Ուրալի էլեկտրոնային մաքսատանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան