«Հրապարակ». Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հերթական հանդիպման էր մեկնել` Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ: Սովորաբար նման հանդիպումներին ՀՀ վարչապետին ուղեկցում է անվտանգության 3-4 աշխատակից` Պետական պահպանության ծառայությունից, մյուս ուղեկիցներին չհաշված: Այս անգամ այդ թիվը եռապատկվել է: Մեզ ասացին, որ 10-ից ավելի ՊՊԾ աշխատակից է այս անգամ ուղեկցել Փաշինյանին:
Մենք հետաքրքրվեցինք` նման մեծաքանակ դասակ Բրյուսել տանելու պատճառը սեփական կյանքի համար աճող մտավախություննե՞րն են` գուցե վախենո՞ւմ է, որ դրսում մահափորձ իրականացնեն իր դեմ: Մեզ ասացին` ոչ, ավելի հավանական է, որ Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում, դա է ուժեղացված պաշտպանության նպատակը: Բայց այս բոլոր անձինք բարձր օրապահիկ են ստանում, թանկ հյուրանոցներում են հանգրվանում, և այդ բոլորը մեր պետական բյուջեի հաշվին է իրականացվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան