Ղազինյան. Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին, գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ:
Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան նիկոլ փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար:
Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:
Իսկ որն է՞ այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է նիկոլ փաշինյանին:
Դրանք երկուսն են. Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:
Կհասկանա՞ նիկոլը այս ակնարկը, կարծում եմ այո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին