
ՄԱԳԱՏԷ-ն նախնական գնահատական է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակին
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կայանում գտնվելու ընթացքում գնահատել է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսնում ենք անձնակազմի և ղեկավարության նվիրված աշխատանքը, չնայած շատ ծանր հանգամանքներին, նրանք պրոֆեսիոնալ կերպով կատարում են այն։ Մենք կշարունակենք մեր հետազոտությունը»,- ասել է նա և հավելել․
«Հիմնական բաները, որոնք ես ուզում էի տեսնել,տեսա»։
Նա նաև ավելացրել է, որ ստուգման մասնակիցները կմնան քաղաքում և նախատեսում են հանդիպել Էներգոդարի բնակիչների հետ։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Գրոսիի գլխավորությամբ հինգշաբթի ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները ուղեկցել են ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը կայանի տարածքով և ցույց տվել ուկրաինական զորքերի գնդակոծությունից տուժած տարածքները։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին