
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է ճգնաժամի պատճառով «ռազմական տնտեսության» անցնելու մասին
Էներգետիկ ճգնաժամը ստիպել է Ֆինլանդիային ապրել «ռազմական տնտեսության» պայմաններում, հայտարարել է երկրի վարչապետ Սաննա Մարինը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Yle-ին։
«Մենք ապրում ենք կարծես ռազմական տնտեսության պայմաններում։ Դա նորմալ տնտեսական իրավիճակ չէ»,- ասել է Մարինը։
Քաղաքական գործիչը նշել է ներկայիս էներգետիկ ճգնաժամի աննախադեպ բնույթը և ընդգծել, որ այն լուծելու համար անհրաժեշտ են բացառիկ միջոցներ։ Միաժամանակ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը կօգնի կարգավորել ստեղծված իրավիճակը։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրներն ուժեղացրել են պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ համատեղ պատժամիջոցների վեց փաթեթ են ընդունել, ներառյալ ածխի և նավթի էմբարգոները: Մատակարարման շղթաների խաթարումը բարձրացրել է վառելիքի և սննդամթերքի գները Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան կնվազեցնի ռուսաստանցիներին տրվող զբոսաշրջային վիզաների քանակը
- Ինչպե՞ս է փոխվել սննդամթերքի արժեքն աշխարհում