Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան
«Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա ԱԺ-ում:
Ըստ Փաշինյանի՝ ծրագրի մեջ նախանշված են կառավարության միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում:
Նրա խոսքով՝ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:
«Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախավարժարաններում և դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից»,-հայտարարեց Փաշինյանը
Նա նաև արձանագրեց, որ մասնագիտական կրթության հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին:
«Դրա արդյունքում մենք մի կողմից՝ ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ. Վահե Գրիգորյան
- Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
- Պետությունը կրճատում է իր բոլոր անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ ծախսերը՝ սեփական գրպանը լցնելու համար․ Արմինե Ադիբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան