Հոգեբանները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի քիչ հոգնել երկար կամ ծանր աշխատանքի ժամանակ
Տիմիոարայի (Ռումինիա) Արևմտյան համալսարանի գիտնականները ապացուցել են, որ երկար կամ ծանր աշխատանքի ժամանակ կարճ ընդմիջումները արդյունավետորեն նվազեցնում են հոգնածությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը: PLOS ONE-ում հրապարակված արդյունքները ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Հոգեբաններն անցկացրել են վերջին 30 տարիների ընթացքում հրապարակված 22 հետազոտությունների մետա-վերլուծություն, որոնք ուսումնասիրել են միկրո ընդմիջումների (մոտավորապես ժամը մեկ անգամ 10 րոպե կամ ավելի քիչ,) հնարավոր օգուտները տարբեր առաջադրանքներ կատարելիս: Առաջադրանքները տարբեր էին և ներառում էին իրական աշխատանքի սիմուլյացիաներ և ոչ աշխատանքային ճանաչողական թեստեր: Ընդմիջումների տեսակները նույնպես տարբեր էին և ներառում էին առույգացում, հանգստացնող գործողություններ և զվարճանքներ, ինչպիսիք են տեսանյութերի դիտումը:
Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ միկրոընդմիջումները կապվուվ են մասնակիցների մոտ ավելի բարձր էներգիայի մակարդակի և ավելի քիչ հոգնածության հետ: Չկար հստակ կապ միկրոընդմիջումների և առաջադրանքների ավելի լավ կատարման միջև: Հետազոտողները պարզել են, որ որքան երկար է ընդմիջումը, այնքան ավելի լավ է այն արտացոլվում արտադրողականության վրա, հատկապես ստեղծագործական կամ սովորական «թղթային» առաջադրանքներ կատարելիս, բայց ավելի քիչ՝ բարդ մտավոր աշխատանք կատարելիս: Միգուցե բարդ ճանաչողական առաջադրանքները պահանջում են ավելի երկար ընդմիջումներ, քան միկրո ընդմիջումներ:
Հարակից հրապարակումներ`
- Հոգեբանները պարզել են, որ հինգ տարեկան երեխաները նախընտրում են բնական մթերքները
- Հոգեբանը վերլուծել է Աննա Հակոբյանի մենախոսությունը
- Հոգեբանները բացատրել են սիրահարվելու և սիրելու տարբերությունը
- Հոգեբանների մոտ հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ. Արկադի Մեհրաբյան
- Ամերիկացի հոգեբաններ. Սոցցանցը խորացնում է միայնության զգացողությունը
- Հնդկաձավարի թանկացումը բացատրում են հոգեբանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան