«Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը»
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի Աշտարակ տեղափոխման մասին հայտարարությունը մեք քննդատության է արժանացել քաղաքացիների շրջանում։
Իրավագիտության դոկտոր, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին:
Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական...»։
Գևորգ Էմին-Տերյանը գրում է.
«Փաստորեն, եթե բուհերն Աշտարակում լինեին, ընդունելության քննության պատկերը շատ ավելի լավը կլիներ»։
Ադրբեջանագետ, դասախոս Անժելա Էլիբեգովան գրում է.
«Աշտարակում ինչ-որ բուժիչ աղբյուր կա՞»։