Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին
Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի բրյուսելյան հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
«Հայկական կողմի տեղեկացմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նաև, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը՝ նոյեմբերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան