ԱՄՆ-ն արգելել է սուպերհամակարգիչների համար չիպեր մատակարարել Ռուսաստան և Չինաստան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չիպեր արտադրողներին, որոնք հայտնի են որպես Nvidia և AMD գրաֆիկական մշակման միավորներ (GPU), հրամայել է դադարեցնել որոշ ապրանքների արտահանումը Չինաստան և Ռուսաստան: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ, այդ մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։
The New York Times-ը գրում է, որ այն ԱՄՆ կառավարության վերջին փորձն էր օգտագործել կիսահաղորդիչները որպես գործիք՝ զսպելու մրցակիցների առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գերհամակարգիչները, բարձր արդյունավետությամբ հաշվողականությունը և արհեստական ինտելեկտը:
Ըստ պարբերականի՝ սուպերհամակարգիչներն օգտագործվում են զենքի նոր տեսակների մշակման և հետախուզական տվյալներ հավաքելու համար, իսկ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան օգտագործվում է վիդեո պատկերներում դեմքերը բացահայտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սենատն ընդունել է 280 միլիարդ դոլար արժողությամբ նախաձեռնություն՝ ԱՄՆ-ում միկրոչիպերի արտադրության համար
- Ստեղծվել է նոր չիպ, որի շնորհիվ սմարթֆոնների մարտկոցները մեկ շաբաթ լիցքավորված կմնան
- Չիպերի սղության պատճառով ավտոարտադրողների եկամուտները կկրճատվեն 210 մլրդ դոլարով
- Ռուսաստանցիների 77%-ը բացասաբար են վերաբերվում մարդկանց չիպավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան