Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները․ Անդրեասյան
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պարոն Անդրեասյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասել է Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն ափսոսանք է հայտնում ՄԻՊ-ի մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ
- ՄԻՊ. Արթուր Դավթյանի առաջարկի քննարկումն անգամ տեղին չեմ համարում
- Գոռ Աբրահամյան. Անսպասելի էր, որ մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ
- Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան