ՆԳՆ-ի ստեղծումից հետո էլ ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց. Արա Ֆիդանյան
«Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունը ևս մնալու է ապաքաղաքականացված կառույց, իսկ քաղաքական պատասխանատվությունն արդեն ընկնելու է ՆԳ նախարարության վրա»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա հայտնեց, որ փոփոխություններն նախաձեռնելիս հաշվի են առել նույնիսկ ոստիկանապետի նշանակման հետ կապված և այլ հանգամանքներ, որոնք հնրավորինս ոստիկանությունը ոչ թե կառանձնացնեն ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը:
Ըստ Ֆիդանյանի՝ դիտարկվում է նաև ոստիկանապետին ոչ ՆԳ նախարարի կողմից նշանակելու տարբերակը:
«ՆԳՆ-ի կողմից մշակվելու է հանցավորության կոնկրետ ուղղությունների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականություն, հասարակական կյանքի առավել անվտանգ ապահովման վերաբերյալ քաղաքականություն, իսկ ոստիկանությունն իրականացնելու է այդ քաղաքականությունը»,-ասաց Ֆիդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության ծառայողները լուսաֆորի դեր չեն խաղալու և չպետք է խաղան. Արա Ֆիդանյան
- Արա Ֆիդանյանը չպատասխանեց, թե ով է զբաղվում Փաշինյանի հասցեին հնչող վիրավորանքների բացահայտմամբ
- Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունը. Արա Ֆիդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա