Արմեն Աշոտյան. Սա պետական դավաճանության հերթական արարն է
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Բրյուսելյան հանդիպումը, ինչպես և կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը։
Սրիկաների կառավարության կայքում սեփական ժողովրդին ֆռացնելու նպատակով ոչ մի բան չասող հաղորդագրությունից հետո Շառլ Միշելը տարածեց իր ամփոփագիրը, որից մի պարբերություն ներկայացնում եմ ձեզ։
1. Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որ աշխատեն տեքստի նախագծերի վրա։
2. Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն պաշտոնական Երևանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու։
3. Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որևէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը։
Ամփոփելով՝ սա պետական դավաճանության հերթական արարն է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին
- Աշոտյան. Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը
- Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
- Բրյուսելը փորձում է Մոսկվային դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորումից.«Կոմերսանտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան