Էդգար Ղազարյան. Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, արձագանքելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին, գրում է.
«Գլխավոր դատախազը փաստացի առաջարկում է մահապատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին
Զոհված զինծառայողների կոչով օրերս ՀՀ դատախազության մոտ մեր կողմից հնչեցված փաստարկները հասել են հասցեատերերին, սակայն, Հայրենիքի դավաճանության ենթադրյալ հանցանքի հանգամանքները պարզելու նպատակով, գլխավոր դատախազը ոչ թե որոշել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել, այլ առաջարկություններ է ներկայացրել հայրենիքի դավաճանության համար մահապատիժ սահմանելու համար։
Հուսանք գլխավոր դատախազը գիտակցում է, որ հայրենիքի դավաճանությանը համահավասար հանցագործություն է վտանգավոր հանցագործին ազատության մեջ թողնելը, ակնհայտ փաստերն անտեսելն ու նրան պատասխանատվության չենթարկվելը, հանցագործության հանգամանքները կոծկելն ու անտեսելը և այլն։ Չի բացառվում, որ ներկայացված առաջարկությունների շահառուն կարող է լինել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլը առաջարկության հեղինակը։
Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով
- Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան