Այս պահին այլ մանրամասներ հաղորդելու անհրաժեշտություն չկա. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
«Իհարկե, հասկանալի է, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,-կառավարության նիստի ավարտին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան եռակողմ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է հականան, որ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն:
Հայտըարարելով որ պետք է շարունակեն հետևողական աշխատել Փաշինյանն ասաց. «Նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և նաև մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն. մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»:
Նա ասաց, որ այդ պահին այլ մանրամասներ հաղորդելու անհրաժեշտություն չկա, որովհետև այն, ինչ պայմանավորվել են, համառոտ ներկայացված է տարածված հայտարարության մեջ:
«Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք, իհարկե, դա անպայման կանենք»,-ասաց Փաինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ. Նիկոլ Փաշինյան
- Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան
- «Հրապարակ». Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին
- «Ժողովուրդ». Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում
- Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան