Մոսկվայում մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարը
Մոսկվայում մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը։ Interfax-ի և RBK-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Մագանովը Tatneft-ի գործադիր տնօրենի եղբայրն է, ով ընդգրկվել է Forbes-ի ամենաթանկ ղեկավարների վարկանիշում։ Լուրը հայտնում է forbes.ru-ն:
«Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից, հայտնում են «Ինտերֆաքս»-ի և RBK-ի աղբյուրները։ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում RBK-ին և «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել են Մագանովի մահվան մասին տեղեկությունը՝ չնշելով դրա պատճառները։
Forbes-ը հարցում է ուղարկել «Լուկօյլ»-ին։ Ընկերությունն իր կայքում հաստատել է Մագանովի մահվան մասին տեղեկությունը։ Հողորդագրությունում նշվում է, որ նա մահացել է «ծանր հիվանդությունից հետո»։
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի փոխանցմամբ՝ Մագանովը սեպտեմբերի 1-ի առավոտյան ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից և ստացած վնասվածքներից մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Մագանովն ընկել է վեցերորդ հարկից, RBK-ին հայտնել է աղբյուրը։ Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունը հարցաքննում է հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին։
Մագանովը 64 տարեկան էր։ Նա «Լուկօյլ»-ում աշխատում է 1994 թվականից, 2006 թվականին դարձել է առաջին գործադիր փոխնախագահը, վերահսկել հետախուզական և արտադրական միավորը։ Ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարել է 2020 թվականին մահացած Վալերի Գրեյֆերի փոխարեն։ «Kommersant-Vlast»-ն գրել է, որ հենց Ռավիլ Մագանովն է հեղինակել «Լուկօյլ» անվանունը: Մինչ այս ընկերության լրիվ անվանումն էր «Langepas-Urai-Kogalymneft»։
Մագանովի եղբայր Նաիլ Մագանովը գլխավորում է Tatneft նավթային ընկերությունը և 2015-2016 թվականներին ընդգրկվել է Forbes-ի վարկածով ամենաթանկ ընկերության ղեկավարների վարկանիշում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա