«Հրապարակ». ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արագածոտնի մարզում ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ, սեպտեմբերի 25-ին այստեղ ևս ընտրություններ են սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ. ՔՊ պաշտոնական թեկնածուն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 30 տարվա գյուղապետ Նորաին Հակոբյանն է, ով, ի դեպ, նախկինում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով։
Նրա թեկնածությունը ՔՊ վարչությանն է ներկայացրել գործող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն Հակոբյանի՝ իշխող ուժի կողմից առաջադրվելուն դեմ են եղել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։
Արագածոտնի մեր աղբյուրներն ասում են, որ այս զույգը քողարկված աշխատում է ՔՊ-ի դեմ և աջակցում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Գոռ Հունանյանին։ Վերջինս գլխավորում է Բարգավաճ Հայաստանի ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ձևավորած «Հզոր համայնք» դաշինքը: Հիշեցնենք․ ՏԻՄ վերջին ընտրություններին Գոռ Հունանյանը պարտվել է Նորաին Հակոբյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա