ՄԱԿ-ը Չինաստանին մեղադրում է Սինցզյանում ույղուրների (թյուրքերի) դեմ հանցագործությունների մեջ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) իր կայքում հրապարակել է Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում (XUAR) մարդու իրավունքների խախտումների մասին զեկույց։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Զեկույցը հիմնված է Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզի իրողություններին քաջատեղյակ 40 մարդկանց ներկայացրած տվյալների վրա, որոնցից 26-ն այցելել են այսպես կոչված «վերակրթության ճամբարներ»: Չինաստանում դրանց ստեղծման մասին հայտնի է դարձել 2017 թվականի վերջից, իսկ պաշտոնական պատճառը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարն էր։ OHCHR-ը նշել է, որ ՉԺՀ-ում նման հանցագործությունների մասին պնդումները «կարող են ընդգրկել գործողությունների լայն շրջանակ, որոնք շատ հեռու են ահաբեկչական գործողություններից»:
ՄԱԿ-ը նշել է, որ Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում «վերադաստիարակչական ճամբարներ» մտնելը դարձել է բանտի այլընտրանք և չի ենթադրում դրանք կամավոր լքելու հնարավորություն: Ույղուրների վերադաստիարակությունը տևել է երկու ամսից մինչև 18 ամիս։ Չինաստանի իշխանությունների կողմից կալանավորված երկու կամ երեք մուսուլմաններ ՄԱԿ-ին հայտնել են նշված ճամբարներում վատ վերաբերմունքի մասին։ Հարցվածներից ոմանք ասել են, որ իրենց թույլ չեն տվել խոսել իրենց մայրենի լեզվով (ույգուրերեն կամ ղազախերեն) և դավանել իրենց կրոնը, սակայն «ստիպված են եղել ամեն օր հայրենասիրական երգեր երգել»։
2018-ի վերջին Չինաստանը պաշտոնապես ընդունեց «վերակրթական ճամբարների» գոյությունը՝ դրանք հայտարարելով «վերապատրաստման կենտրոններ»՝ անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարելու համար:
Չինաստանն իր հերթին ՄԱԿ-ի զեկույցը հորինված «ֆարս» է անվանել։
Սինցզյանում ապրում է ավելի քան 10 միլիոն ույղուր թյուրքական ծագում ունեցող մահմեդական:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը մոտ մեկ միլիոն ույղուրներին պահում է անազատության մեջ հատուկ ճամբարներում
- Չինաստանում ույղուրներին հարկադիր աշխատանքի չեն դրդում
- ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի մրցանակին արժանացան ույղուր մտավորականն ու Բալկանների երիտասարդական նախաձեռնությունը
- Չինաստանը արտաքսում է ֆրանսիացի լրագրողին ույղուրների մասին հոդվածի պատճառով
- Ույղուրներն այսուհետ ավելի հեշտ կհասնեն Ստամբուլ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա