
Վեդիի հրապարակում թուրքերը փորձել են Թուրքիայի դրոշը բարձրացնել
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում օտարերկրյա քաղաքացիներ կան ավտոմեքենայով, որոնք կասկածելի վարք են ցուցաբերում։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին՝ մեկնած խումբը նշված անձանց տեղափոխել է բաժին, ստացված փաստաթղթերը փոխանցել վարույթն իրականացնող մարմնին։
Քննչական կոմիտեից հայտնեցին՝ գործը վարույթ ընդունվել։
Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին,որ Վեդիի բնակիչ ականատեսների խոսքով` Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել են ու հայհոյել հայերին, թուրք կինը փորձել է Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչի հետևանքով էլ առաջացել է բախում։