2021 թ. կառուցված և 2022 թ.-ին հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարահատվածը 2023 թ.-ին կրկին կհիմնանորոգվի
«Որոշման նախագծով հատկացվող գումարը 580 մլն դրամ է որից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության»,-ճանապարհաշինության համար հերթական բյուջետային հատկացման նախագիծը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ 7 օբյեկտի համար է գումար հատկացնում, որոնցից մեկում՝ Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի համար ընկերությունն աշխատանքները չէր արել և նախարարությունը ստիպված է եղել պայմանագիրը խզել և նոր մրցույթ հայտարարել:
Ըստ Սանոսյանի՝ գումար է հատկացվելու նաև Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-ի հիմնանորոգման համար, բայց այդտեղ ևս մեկ հատվածն էլ պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:
«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ճանապարահատվածները, որոնց ուղղվելու է բյուջեից գումարները:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ-ն կրթությանը և գիտությանը հատկացված սուղ միջոցներից 1 մլրդ 133 մլն դրամը վերադարձրեց կառավարության պահուստային ֆոնդ
- Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ. Նիկոլ Փաշինյան
- Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան
- Գործադիրը մոռացել է, որ ճանապարհների կառուցման օբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու համար գոյություն ունեն նախագծման և փորձաքննության փուլեր
- «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում