Տիգրան Աբրահամյան. Իսկ այսօր քննարկում են՝ ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լա՞վ են սարքել, թե՞ ոչ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները, գրում է.
«Հինգ տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր։
Ես ու իմ նման շատերը՝ գլուխներս բարձր, հուզված մտովի գնահատում էինք ՀՀ-ի ու Արցախի համար այդ կարևոր իրադարձության նշանակությունը։
Այդ ժամանակների նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, բնականաբար, ամենաոգևորվածներն էին, որովհետև գիտեին, որ դա իրենց կյանքի, գործունեության առանցքային նախաձեռնություններից էր՝ ռազմականից մինչև տնտեսական առումով։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ։ Արցախ ճանապարհով ե՞նք անցնում, թե՞ միջանցքով, ադրբեջանցիները անցակետ կդնե՞ն, թե՞ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը
- Ռոբերտ Հայրապետյան. Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է
- Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ, ՀՔԾ պետերին. Անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման համար
- Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան