Տոկաևը հայտարարել է 2022 թ. աշնանը Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թվականի առաջին կեսին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ երկրի ժողովրդին ուղղված ուղերձում։
«Առաջարկում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս աշնանը»,-ասել է նա։ Երկրի ղեկավարն առաջարկել է նաև հաջորդ տարվա առաջին կիսամյակում կազմակերպել խորհրդարանի Մեջիլիսի (ստորին պալատի) և մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների) արտահերթ ընտրություններ։
Տոկաևը նաև անհրաժեշտ է համարել նախագահական ժամկետի մանդատը կրճատել մինչև մեկ անգամի և հինգ տարուց հասցնել յոթ տարվա։ Հանրապետության ղեկավարը նշել է, որ 2023 թվականի կեսերին Ղազախստանում տեղի կունենա բոլոր պետական մարմինների քաղաքական վերագործարկում։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ապացուցվել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին ոստիկանականությունում խոշտանգելու դեպքերը
- Ղազախստանում անկարգությունների մասնակից 717 մարդ է դատապարտվել
- Ղազախստանը հայտնել է, որ Ռուսաստանին շրջանցելով Եվրոպա նավթ մատակարարելու ցանկությունը քաղաքական ենթատեքստ չուն
- Ղազախստանը մինչև 2023 թվականի հունվարի կեսերը սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա
- Ղազախստանը կարող է դադարեցնել Թուրքիայում կալանավորված իր բեռնատար նավի վարձակալությունը
- Ղազախստանը դադարեցրել է Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող «Դաութ-ատա-Տաժեն» անցակետի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա