Օգոստոսին պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ: Այս տվյալները ներկայացնում է Հայաստանի ֆոնդային բորսան՝ ամփոփելով 2022 թ.-ի օգոստոսի տվյալները։
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 4.3 մլրդ ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի օգոստոս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 456.5 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 252 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի օգոստոսի համապատասխան ցուցանիշը մոտ 23%-ով։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 69.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 65%-ով՝ հասնելով 265 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 358 գործարք։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում