Քաղտեխնոլոգ. Կկվի նման բներում (բուհերի շենքերում) հոտ մի փնտրեք
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Այն, որ Հայաստանում բուհական կրթությունից նաֆթալինի հոտ է գալիս` փաստ է: Բայց բուհական կրթությունը պետք է ԲԱՐԵՓՈԽԵԼ, ոչ թե ` ՏԵՂԱՓՈԽԵԼ... Աշտարակ: Պետք չէ գնալ հեռու: Եթե Երևանում գործում են Ամերիկյան, Սլավոնական կամ Ֆրանսիական համալսարանները, որոնք տարին-տարու վրա ավելացնում են իրենց ուսանողների քանակը և այդ ուսանողների ճնշող մեծամասնությունը պհանջված է և հայկական աշխատանքի շուկայում, և, անգամ Հայաստանի սահմաններից դուրս, ուրեմն պետք չէ անիվ հորինել... պետք է վերցնել այդ բուհերի օրինակը` ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդիկան, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեթոդները և այլն:
Այն, որ գիտահետազոտական ինստիտուտները պետք է ինտեգրվեն բուհերին, ասել եմ դեռ 20-25 տարի առաջ և միանշանակ կողմ եմ: Բայց երբ պետական բուհերի 98 տոկոսով թափուր մնալուց բողոքում է մի մարդ, ով ընդամենը մի քանի ամիս առաջ, նույն այդ դահլիճում հայտարարում էր, որ ՆՈՐ ոստիկանների համար բարձրագույն կրթություն պետք չէ, առնվազն զավեշտալի է:
Որովհետև եթե երիտասարդը երկրի վարչապետի շուրթերից լսում է, որ ինքը առանց բարձրագույն կրթություն ստանալու 400.000 դրամ աշխատավարձ կստանա, ինչո՞ւ պետք է 5-6 տարի տանջվի, գումարներ վճարի, որ հետո գնա 150.000 կամ 200.000 դրամ աշխատավարձ ստանա: Մնացած անիմաստ պատգամավորների և պաշտոնյաների մասին էլ չեմ խոսում:
Այնպես որ, կկվի նման բներում (բուհերի շենքերում) հոտ մի փնտրեք: Հոտը ձեր վրայից է գալիս ինչպես նաև`բուհական փտած կրթական համակարգից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին