Արգենտինայի նախագահը հայտարարել է Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ մահափորձի մասին
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը մահափորձ է անվանել փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վրա ատրճանակ ուղղած տղամարդու արարքը:
«Այսօր ժամը 21:00-ի սահմաններում ( Երևանի ժամանակով 04:00-ին) մի մարդ մահափորձ է կատարել գործող փոխնախագահ և երկրի կրկնակի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ: Սա ամենավատ իրադարձությունն է 1983թ.-ից՝ ժողովրդավարության վերականգնումից ի վեր»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նախագահը հինգշաբթի օրը՝ դիմելով ազգին:
Արգենտինայի նախագահի խոսքով՝ փոխնախագահի վրա հարձակված տղամարդը կարողացել է սեղմել ձգանը։ «Քրիստինան ողջ է, քանի որ ինչ-ինչ պատճառներով, որը դեռևս տեխնիկապես հաստատված չէ, հինգ փամփուշտով զենքը չի կրակել՝ չնայած ձգանի սեղմելուն»,-ասել է պետության ղեկավարը։
Հինգշաբթի ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ատրճանակ է ուղղել փոխնախագահի վրա Բուենոս Այրեսում գտնվող իր տան մոտ: Cinco Noticias հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերում երևում է, թե ինչպես է ամբոխի մեջ կանգնած տղամարդը կարողացել գրեթե մոտիկից զենքով մոտենալ Ֆերնանդես դե Կիրշներին։
Մահափորձից հետռո Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երկում հայտարարել է ոչ աշխատանքային օր:
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, չորսը` հոսպիտալացվել
- Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվում են դատապարտել Ուկրաինայի հակամարտությունը
- Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը
- Երևանում Արգենտինական առևտրային պալատ կբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան