Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին և խոնարհվում եմ Արցախի անկախության համար կենաց ու մահվան պայքար մղած նահատակված և կենդանի հերոսների առջև:
Հայկական պետականության ձևավորումը սկսվեց հենց այս օրը, երբ Հայաստանի և համայն աշխարհի հայությունը բախվեց իր ինքնության և ինքնիշխանության համար իրական պայքար մղելու մարտահրավերին: Արցախյան հերոսամարտը պայքար չէր միայն տարածքի կամ հայկական բնակչության ինքնրոշման համար, այլ պայքար էր Հայ մարդու գոյության, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու համար, իր ինքնատիպության ու ազգային ինքնության անխեղելի նկարագիրն ու հաստատված փաստն ամբողջ աշխարհին հերթական անգամ ապացուցելու համար:
Հայաստանի Հանրապետությունը ձևավորվեց, կայացավ ու զարգացավ Արցախի ինքնիշխանության և պատմական միավորման համար շատ ծանր պատերազմի, մաքաղման ու հաղթանակի պարադիգմայի մեջ, հետևաբար Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը Հայկական ժամանակակից պետականության ամրության և կայունության առաջին և հիմնական գրավականն է:
Դավաճանության, պոռոտախոսության, մեծամտության ու անգրագիտության պատճառով այսօր վտանգված է Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը:
Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, նաև վստահ եմ, որ շուտով կվերականգնվի ու կուժեղանա:
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՐՑԱԽ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին