Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան՝ պատերազմների. Գարիկ Իսրայելյան
«Եթե հազար Starmus փառատոն անցկացվեր բոլոր երկրներում եռամսյակը մեկը, վստահաբար, ինչ որ բան կփոխվեր աշխարհում։ Ինչքան շատ նման փառատոներ, այնքան ավելի արդյունավետ կաշխատի այս աշխարհը։ Ի վերջո, կրթությունն է բանալին»,- ասուլիսում ասաց STARMUS VI գիտության և արվեստի փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
Նրա խոսքով, բոլոր երկրներն էլ կրթության վրա իրենց բյուջեի 1-2 տոկոսն են ծախսում, ինչը բավարար չէ, այն դեպքում, երբ ռազմական արդյունաբերության վրա բյուջեի 15 տոկոսն են ծախսում, ստեղծում ատոմային ռումբեր։
«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան ծախսում ենք պատերազմների վրա։ Այլ մոլորակ կունենայինք»,- ասաց Իսրայելյանը։
Ասուլիսին ներկա երաժիշտ Ռիք Վեյքմանը հիշեց տարիներ առաջ մի աստղագետի հետ զրույցը, ով ասել էր. «Կցանկանայի աշխարհի բոլոր առաջնորդներին տանեի մի առաքելությամբ դեպի տիեզերք, նայեին մոլորակին, տեսնեին իրենց գործունեության դաշտը, տեսնեին, թե ինչպես են քայքայել, քանդել այդ մոլորակը, վերածել ավերակի ու դեռ շարունակում են դա անել, դրա համար միլիարդներ են ծախսում»։
Նրա խոսքով, այս պահին միակ անհրաժեշտ բանն այն է, որ գիտությունն օգտագործվի ճիշտ նպատակով։
Երաժիշտ Սայմըն Ֆիլիպսն էլ հիշեցրեց Միացյալ Թագավորության վարչապետներից Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ընդունում է արվեստի ու գիտության նախարարին, ով խնդրում է կրճատել արվեստի ֆինանսավորումը, որպեսզի ավելացվեն ռազմական ծախսերը։ Չերչիլն ասել էր՝ մենք էլ ինչի համար ենք ապրում, եթե արվեստի բյուջեն կրճատենք»։
Հարցին՝ ի՞նչ անել Հայաստանում գիտությունը զարգացնելու համար, Գ.Իսրայելյանը նախ ասաց, որ լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն գիտությանը, մշակույթին, քան քաղաքականությանը։
«Լրատվամիջոցները, գիտնականները պետք է համագործակցեն։ Կառավարությունը պետք է հասկանա ու հատուկ ուշադրության դարձնի գիտությունն ակտիվացնելուն, ինչպես է պետք այդ նեյրոններն ակտիվացնել, որպեսզի գիտությունը դառնա հանրային, մատչելի գործընթաց։ Եթե խորհուրդս լսեն, մեծ ուրախությամբ այդ մեխանիզմը կգրեմ, թե ինչպես պետք է Հայստանում դա անել, Հայաստանում հանրաճանաչ դարձնել գիտությունը կամ գիտական գործընթաները»,- ասաց Գ.Իսրայելյանը։
Հարակից հրապարակումներ`
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
- «Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
- Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
- Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է
- STARMUS. Համաշխարհային փառատոնը կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան