Թրամփը Բայդենին խելագար է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան այն բանի, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենն իրեն ծայրահեղական է անվանել, նրան որակել է խելագար կամ տկարամտությամբ տառապող։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բանն այն է, որ Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իր նախորդ Դոնալդ Թրամփը և Թրամփի «Make America Great Again» շարժման կողմնակիցները ներկայացնում են ծայրահեղականություն, որը վտանգավոր է Ամերիկայի համար։ Նա ընդգծել է, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում նախագահական ընտրությունները, իսկ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։
«Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում «Make America Great Again»... Եթե նա չի ցանկանում Ամերիկան նորից հզորացնել, իսկ դատելով նրա խոսքերից, արարքներից և մտքերից, նա այն չի ուզում, ապա նա միանշանակ չպետք է ներկայացնի Միացյալ Նահանգները: Եթե նայենք Բայդենի այսօրվա տարօրինակ և կատաղի ելույթի արտահայտություններին ու իմաստին, կտեսնենք, որ նա սպառնաց Ամերիկային... Նման բան անելու համար նա պետք է խելագար լինի կամ տառապի դեմենցիայի վերջին փուլով»,-գրել է Թրամփը սոցցանցերում։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփի նախկին կնոջ՝ Իվանայի իրերն աղբարկղն են նետել նրա մահից 40 օր անց
- Բայդենը կարող է հանդիպել Սի Ցզինպինի հետ նոյեմբերին, հայտնում են ԶԼՄ-ները
- Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և Բայդենին