Լեհաստանը Գերմանիայից պահանջում է 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում
Լեհաստանի իշխանություններն ավարտել են 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին զեկույցի պատրաստման հինգ տարվա աշխատանքները։ Մոտ 30 պատմաբաններ և փորձագետներ գնահատել են բոլոր հնարավոր ասպեկտները՝ հաշվի առնելով 5,2 միլիոն զոհվածները, տարածքային և նյութական կորուստները, տնտեսական գործոնները, այդ թվում՝ պատերազմը վերապրածների կորցրած աշխատավարձերը և շատերի ստացած հաշմանդամությունը։ Արդյունքում վնասի չափը կազմել է 6 տրիլիոն 220 միլիարդ 609 միլիոն զլոտի (մոտ 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար)։
ՏԱՍՍ-ը գրում է, որ ելույթ ունենալով զեկույցի ներկայացման արարողությանը՝ Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին ասել է, որ այս ցուցանիշը ստացվել է «պահպանողական մոտեցմամբ» և ցանկության դեպքում կարող է զգալիորեն ավելացվել։
«Գերմանիայի տեսանկյունից, և հաշվի առնելով, որ նման փոխհատուցումները կարող են վճարվել տասնամյակներ շարունակ, այն կառավարելի գումար է Գերմանիայի տնտեսության համար»,-ասել նա և հավելել. «Ճանապարհը երկար է լինելու, բայց մենք վստահ ենք, որ մի օր մենք կհասնենք հաջողության»։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի իշխանությունները 1 մլն զլոտի են խոստացել Օդրայի աղտոտողների մասին տվյալներ հայտնելու համար
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան