Կարեն Վրթանեսյան. Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա, այլև համակարգային աշխատանք է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը։
Ու դրանից բխող՝ այդ կարգավիճակն անընդհատ վերահաստատելու համար ամենօրյա պայքարից գլուխ պահելը, եթե չասենք՝ դասալքելը։
«Մենք՝ էլիտաներս, կնստենք մեր էլիտար տարածքներում ու ձեզ՝ անխելք զանգվածներին, կասենք, թե ճիշտը ոնց է» նարցիսական կենսակերպը շատ արագ բերում է նրան, որ այդ էլիտաները դադարում են էլիտա լինել, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ դեռ կարողանում են իներցիայով պահպանել իրենց երբեմնի էլիտարության արտաքին ինչ-ինչ ատրիբուտներ՝ պերճանքի իրերը և զվարճանքները, բարձրաշխարհիկ կապերը և այլն։
Նույնիսկ «էլիտար գիտելիքը» (ինսայդերական ինֆորմացիան, տարիների ընթացքում որոշ գաղտնիքներին տիրապետելը) արագ հնանալու հատկություն ունի, եթե այն ամեն օր չի թարմացվում...
Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա, այլև համակարգային աշխատանք է։ Էլիտար կարգավիճակի հիմքում պետք է ինստիտուտներ լինեն։ Եթե ինստիտուտները չեն գործում, չեն զարգանում, ապա ինչ ուզում ես արա, դուրս ես մղվելու լուսանցք՝ մնալով անցյալ փառքի մասին պայծառ հիշողությունների հույսին»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
- Քաղաքագետ. Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ մեր էլիտաները լիարժեք չեն հասկանում այդ փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի