
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստ չունի:
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»,- նշում են ՊՆ-ից։