Հայաստանում կանցկացվի երգեհոնի միջազգային փառատոն
Սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոն:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի շրջանակում կանցկացվի 12 համերգային ծրագիր Երևանում, Կապանում և Չարենցավանում: Միջոցառումներին ելույթ կունենան միջազգային ճանաչում վայելող հայտնի երգեհոնահարներ, որոնց թվում՝ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Նրանք նաև կանցկացնեն վարպետության դասեր:
Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը:
Կհնչեն ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:
Փառատոնի ծրագրում ներառված են նաև Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան