2022-ի հունվար-հունիսին հուշարձանների, դրանց պահպանման գոտիներում արձանագրել են 34 իրավախախտման դեպքեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2022 թ-ի հունվարից հունիս Հանրապետության տարածքում հուշարձանների, դրանց պահպանման գոտիներում արձանագրել են ընդհանուր 34 իրավախախտման և չհամաձայնեցված այլ բնույթի աշխատանքներ:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ դրանք հիմնականում հուշարձանների տարածքում հուշաքարերի, խաչքարերի տեղադրման դեպքեր են, առանց լիազոր մարմնի հետ համաձայնության` հուշարձանի տարածքում բարեկարգման, շինարարական աշխատանքներ, հուշարձանի տարածքում հուղարկավորություններ: Արձանագրված իրավախախտումների բոլոր դեպքերով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է՝ պատմական հուշարձանների նկատմամբ հոգատարություն դրսևորել, ինքնագործունեությամբ չվնասել հուշարձանները: