«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ Արցախում են
Սեպտեմբերի 2-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։
Շնորհավորելով ԱՀ օրվա առթիվ ՝ Ա․ Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։
Արցախի Հանրապետության ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստ գումարելու մասին։
Անդրադառնալով 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիարացրել է, որ ԱՀ Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում անփոփոխ է ու անսակարկելի։
Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն ԱՀ հռչակման օրը։
Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին