Electrolux-ը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին
Շվեդական Electrolux կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունը որոշել է վերջնականապես լքել Ռուսաստանը և վաճառել բիզնեսը տեղական ղեկավարությանը, ասվում է ընկերության կայքում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
««Electrolux»-ը որոշում է կայացրել լքել Ռուսաստանը և բիզնեսը փոխանցել տեղական կառավարմանը՝ իր ռուսական դուստր ձեռնարկության վաճառքի միջոցով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ընկերությունը հայտարարել է, որ կփորձի ապահովել ռուսական շուկայից «պատասխանատու և վերահսկվող ելք»: Ընկերության արդեն վաճառված տեխնիկան կշարունակի սպասարկել նոր ռուս սեփականատերը։ Շվեդական ընկերությունն իր արտադրանքը չի մատակարարի Ռուսաստան, այդտեղ նաև սեփական արտադրություն չունի։
Electrolux-ը կենցաղային տեխնիկայի աշխարհի առաջատար արտադրողներից է, որը գործում է 110 երկրներում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։ Ընկերությունում աշխատում է մոտ չորս հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա