Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Այսօր Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք լինել Արցախի կողքին:
Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք:
Վստահ եմ այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում 19:30-ին ու միաժամանակ Ստեփանակերտում հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ:
Խնդրում եմ ուղղակի օգտագործեք այս առիթը և հարց տվեք, այս ընթացքում օրվա իշխանությունները միջազգային իրավական բոլոր գործիքներն իրացրել են, թե ոչ:
Դիվանագիտական պահանջների նվազագույնը դրվել են, թե ոչ...»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա. Արման Թաթոյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար
- Արցախն անպայման ապաքինվելու է, վերականգնվելու է և ամբողջականանալու է. Վանեցյան
- Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է, պարտությունը դեռ դատավճիռ չէ. «Հայաստան» դաշինք
- Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքն անկախության ճանապարհով. Արայիկ Հարությունյան
- Այսօր Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս. Սերժ Սարգսյան
- Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով. ԱՀ ԱԺ նախագահ