85-ամյա Բեռլուսկոնին գրանցվել է TikTok-ում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սկսել է TikTok-ում տեսահոլովակներ պատրաստել՝ առաջիկա ընտրություններում ընտրողների ուշադրությունը հրավիրելու համար։ Այդ մասին հայտնել է IlGiornale թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր առաջին տեսանյութում նա դիմել է երիտասարդներին։ Նա նշել է, որ սոցցանցից օգտվում է ավելի քան 5 միլիոն իտալացի, որոնց 60%-ը 30 տարեկանից ցածր է։
Նա նշել է, որ սոցցանցից օգտվում է ավելի քան 5 միլիոն իտալացի, որոնց 60%-ը 30 տարեկանից ցածր է։
«Ես ուզում էի բացել այս ալիքը՝ խոսելու այն խնդիրների մասին, որոնք ամենակարևորն են «Առաջ, Իտալիա»-ի և ինձ համար, և որոնք սերտորեն վերաբերում են ձեզ: Մենք կխոսենք և կքննարկենք ձեր ապագան: Ես ձեզ կասեմ, թե ինչպես ենք ուզում Իտալիան դարձնել երկիր, որը կարող է. տալ նոր հնարավորություններ՝ իրականացնելու ձեր երազանքները»,- ասել է Բեռլուսկոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա